Հրդեհներ խոտածածկ տարածքներում
SOCIETYՕգոստոսի 28-29-ը ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես' Երևանի Ա. Շահինյան փողոցի տներից մեկի մոտակայքում այրվել է 250 քմ բուսածածկույթ, Այվազովսկու փողոցի մոտակայքում' երկաթգծի հարևանությամբ' 600 քմ խոտածածկ տարածք, Մելիք Մելիքյան փողոցի թիվ 5 շենքի մոտակայքում' 30 քմ, Մյասնիկյան պողոտայում՝ Չաո Բամբինո մանկական սրճարանի մոտակայքում' 60 քմ:
Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Գ. Նժդեհի փողոցի թիվ 9 հասցեի մոտակայքում' 1000 քմ, Նորավան գյուղի զորավարժարանի մոտակայքում' 10 հա, Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհի 5-րդ կմ-ի մոտակայքում' 1000 քմ խոտածածկ տարածք:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել և մարել են:
1
Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBank
2
Junius is back — with a new tournament and valuable prizes
3
From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6
4
Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee
5
ZCMC Joins the United Nations Global Compact



