Հրդեհներ խոտածածկ տարածքներում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՕգոստոսի 28-29-ը ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես' Երևանի Ա. Շահինյան փողոցի տներից մեկի մոտակայքում այրվել է 250 քմ բուսածածկույթ, Այվազովսկու փողոցի մոտակայքում' երկաթգծի հարևանությամբ' 600 քմ խոտածածկ տարածք, Մելիք Մելիքյան փողոցի թիվ 5 շենքի մոտակայքում' 30 քմ, Մյասնիկյան պողոտայում՝ Չաո Բամբինո մանկական սրճարանի մոտակայքում' 60 քմ:
Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Գ. Նժդեհի փողոցի թիվ 9 հասցեի մոտակայքում' 1000 քմ, Նորավան գյուղի զորավարժարանի մոտակայքում' 10 հա, Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհի 5-րդ կմ-ի մոտակայքում' 1000 քմ խոտածածկ տարածք:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել և մարել են:
1
2 զnh, 4 վիրավոր, այդ թվում 2 տարեկան երեխա. տոնը վերածվել է ողբերգության
2
100 դանակի հարված ստացած կնոջ սպանությունը բացահայտվել է
3
8 ամսական հղի կնոջը սպանել են, իսկ պտուղը դաժանորեն գողացել․ նորածնին որոնում են
4
Երևանում 42-ամյա տղամարդն իր տանը անհատական պարապմունքի ժամանակ սեռական ոտնձգություն է կատարել 9–ամյ...
5
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն



