Ինչպե՞ս նիհարել. Խորհուրդ է տալիս 70 կգ նիհարած անձնական մարզիչը
LIFEԵրբ Ջո Բեռնշտայնը 25 տարեկան էր, նա 154 կիլոգրամ էր կշռում: Ոչ մի դիետա նրան չէր օգնում: Հետո նա սկսեց որոշ պարզ սովորություններ մտցնել իր ամենօրյա կյանք, ինչը դրական փոփոխություններ բերեց և օգնեց նրան փոխել իր արտաքինը և զգացողությունները: Հիմա Ջոն անձնական մարզիչ է, ով օգնում է ճիշտ որոշումներ կայացնել՝ ավելի առողջ ապրելակերպ ունենալու համար:
Ահա թե ինչ տեսք ուներ Ջոն նախկինում: Իսկ աջ կողմի լուսանկարում կարող եք տեսնել, թե ինչ հրաշալի արդյունքի է հասել նա:
Ահա, թե ինչ պետք է անել՝ նման հրաշալի արդյունքի հասնելու համար:
-
Մի՛ խմեք կալորիաներ
Այսինքն՝ խուսափեք գազավորված ըմպելիքներից, հյութերից և քաղցր թեյերից: Նույնիսկ եթե միայն այս սովորությունից հրաժարվեք, դուք 3 ամսվա ընթացքում կարող եք 22 կիլոգրամ նիհարել: Երբեմն մենք նույնիսկ չենք էլ նկատում, որ օրական մոտ 2000 կալորիա ենք խմում:

-
Մոռացե՛ք պատրաստի լանչերի մասին
Ամեն օր ձեզ հետ աշխատավայր տարեք տանը պատրաստված առողջ սնունդ:
-
Քիչ ժամանակ անց կացրեք ճանապարհներին
Հեծանիվը կօգնի ձեզ շատ ժամանակ և նյարդեր խնայել: Իսկ դրանից ստացված ազատ ժամանակը կարող եք տրամադրել առողջ սնունդ պատրաստելուն կամ մարզումներին:
-
Սովորեք համեղ ուտեստներ պատրաստել
Նաև սովորեք, թե ինչպես հաճույք ստանալ պատրաստելուց: Համացանցից վերցված բաղադրատոմսերը և խոհարարական հաղորդումները կարող են օգնել ձեզ բռնել շեֆ խոհարար դառնալու ճանապարհը:

-
Գնահատեք բնական մթերքները
Ավելի լավ է նախընտրությունը տալ տեղի թարմ սննդամթերքներին, որոնք կօգնեն ձեզ հեշտության ազատվել ավելորդ քաշից:

-
Շուն պահեք
Ձեր չորքոտանի ընկերոջ հետ առավոտյան ակտիվ զբոսանքը հրաշալի կլինի նյութափոխանակությունը բարելավելու և ուղեղի աշխատանքը բարելավելու համար: Սակայն պարտադիր չէ շուն ունենալը: Պարտադիր է առավոտյան քայլելու պատճառ գտնելը:

-
Գնեք օրգանական սնունդ
Նույնիսկ եթե այդ ապրանքանիշը նշում է, որ իրենց սննդամթերքը զուրկ է ԳՄՄ-ներից և օրգանական է, դուք պետք է ընտրեք ամենաբարձրորակ մթերքը, նույնիսկ եթե այն թանկ է:

-
Ուշադրություն դարձրեք մսի որակին
Իհարկե, ավելի լավ կլինի եթե ավելացնեք բուսական բաղադրություն ունեցող լանչերը և ընթրիքները, որոնք ավելի շատ բանջարեղեն են պարունակում, միրգ, ընկուզեղեն, սերմեր և այլն: Սակայն եթե պատրաստ չեք մսից հրաժարվելուն, ուրեմն ուշադրություն դարձրեք դրա որակին:

-
Հրաժարվեք այնպիսի հարաբերություններից, որոնք ձեզ չեն ստիպում զարգանալ
Իր կնոջից բաժանվելուց հետո Ջոն իր կյանքը զրոյից է սկսել, և այն ավելի առողջ և գիտակցված էր: Պարտադիր չէ արմատապես փոխվել, սակայն շատերն են գտնվում այնպիսի հարաբերություններում, որոնք պետք է վաղ թե ուշ ավարտվեն:

-
Ինքներդ ձեզ փոխեք թե՛ ֆիզիկապես և թե՛ հոգեպես
Ձեր հին քաշին չվերադառնալու համար կարևոր է անել ավելին, քան մարզվելը և ճիշտ սնվելը: Ձեր մտքերը նույնպես շատ կարևոր են. Հենց սկզբից, երբ դուք հրաժարվում եք ձեր հին սովորություններից, դուք հասկանում եք, որ արդեն նոր մարդ եք:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:



