«Ադամ Սահակյան ներկա». Խաչիկ Դաշտենցի անվան ավագ դպրոցում բացվեց Ադամ Սահակյանի անունը կրող դասարան (Ֆոտո)
SOCIETYԵրեւանի Խաչիկ Դաշտենցի անվան N 114 ավագ դպրոցում այսօր՝ սեպտեմբերի 1-ին, բացվեց քառօրյա պատերազմում զոհված 19-ամյա Ադամ Սահակյանի անունը կրող դասարան: Դասարանի բացմանը ներկա էին Ադամ Սահակյանի ծնողները, ՀՀ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը, որոնք մեկ րոպե լռությամբ հարգեցին նրա հիշատակը, այնուհետեւ մասնակցեցին Ադամ Սահակյանին նվիրված գրական ցերեկույթին: Հերոսի անունը կրող դասարնի պատերից կախված էին Ադամ Սահակյանի լուսանկարները եւ «Ադամ Սահակյան ներկա՛» գրությամբ ցուցանակ:
Հիշեցնենք, որ ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված Ադամ Սահակյանը մայիսի 28-ին նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով հետմահու պարգեւատրվել է «Արիության համար» մեդալով, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նրան շնորհել է «Մարտական ծառայության համար» մեդալ:


1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
4
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



