«Ադամ Սահակյան ներկա». Խաչիկ Դաշտենցի անվան ավագ դպրոցում բացվեց Ադամ Սահակյանի անունը կրող դասարան (Ֆոտո)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեւանի Խաչիկ Դաշտենցի անվան N 114 ավագ դպրոցում այսօր՝ սեպտեմբերի 1-ին, բացվեց քառօրյա պատերազմում զոհված 19-ամյա Ադամ Սահակյանի անունը կրող դասարան: Դասարանի բացմանը ներկա էին Ադամ Սահակյանի ծնողները, ՀՀ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը, որոնք մեկ րոպե լռությամբ հարգեցին նրա հիշատակը, այնուհետեւ մասնակցեցին Ադամ Սահակյանին նվիրված գրական ցերեկույթին: Հերոսի անունը կրող դասարնի պատերից կախված էին Ադամ Սահակյանի լուսանկարները եւ «Ադամ Սահակյան ներկա՛» գրությամբ ցուցանակ:
Հիշեցնենք, որ ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված Ադամ Սահակյանը մայիսի 28-ին նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով հետմահու պարգեւատրվել է «Արիության համար» մեդալով, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նրան շնորհել է «Մարտական ծառայության համար» մեդալ:


1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
5
Օգոստոսին Հայաստանում սպասվում է անսովոր եղանակ․ ինչ են կանխատեսում մասնագետները



