«Հրապարակ». Մեկ այլ անձի շատ նման լինելու պատճառով արտաքսվածին երեկ վերադարձրել են Շվեդիա
SOCIETY«Մեր թերթի երեկվա համարում Շվեդիայից «սխալմամբ» արտաքսված 38-ամյա Ստեփան Մելիքովի մասին նյութի հրապարակումից հետո նրան վերադարձրել են Շվեդիա։ Փաստաբան Վահե Սեդրակյանը երեկ զանգահարեց մեզ և հայտնեց, որ բարձրացած աղմուկի շնորհիվ ավելի քան 10 օր «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային գոտում գտնվող Մելիքովին վերադարձրել են Շվեդիա։ Մենք հայտնել էինք, որ Մելիքովին օգոստոսի 12-ին Շվեդիայի Թագավորությունից արտաքսել են Հայաստան, քանի որ նրա տարիքը, անունը և արտաքին տեսքը համընկել են մեկ այլ ՀՀ քաղաքացու տվյալների հետ։ Այսինքն՝ շփոթության արդյունքում։ Փաստաբանը, սակայն, այդ օրերի ընթացքում չէր կարողացել ոչ տեսակցել, ոչ էլ իրավական օգնություն ցուցաբերել»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
1
Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBank
2
Junius is back — with a new tournament and valuable prizes
3
From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6
4
Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee
5
ZCMC Joins the United Nations Global Compact



