«Հրապարակ». Մեկ այլ անձի շատ նման լինելու պատճառով արտաքսվածին երեկ վերադարձրել են Շվեդիա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Մեր թերթի երեկվա համարում Շվեդիայից «սխալմամբ» արտաքսված 38-ամյա Ստեփան Մելիքովի մասին նյութի հրապարակումից հետո նրան վերադարձրել են Շվեդիա։ Փաստաբան Վահե Սեդրակյանը երեկ զանգահարեց մեզ և հայտնեց, որ բարձրացած աղմուկի շնորհիվ ավելի քան 10 օր «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային գոտում գտնվող Մելիքովին վերադարձրել են Շվեդիա։ Մենք հայտնել էինք, որ Մելիքովին օգոստոսի 12-ին Շվեդիայի Թագավորությունից արտաքսել են Հայաստան, քանի որ նրա տարիքը, անունը և արտաքին տեսքը համընկել են մեկ այլ ՀՀ քաղաքացու տվյալների հետ։ Այսինքն՝ շփոթության արդյունքում։ Փաստաբանը, սակայն, այդ օրերի ընթացքում չէր կարողացել ոչ տեսակցել, ոչ էլ իրավական օգնություն ցուցաբերել»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
1
2 զnh, 4 վիրավոր, այդ թվում 2 տարեկան երեխա. տոնը վերածվել է ողբերգության
2
100 դանակի հարված ստացած կնոջ սպանությունը բացահայտվել է
3
8 ամսական հղի կնոջը սպանել են, իսկ պտուղը դաժանորեն գողացել․ նորածնին որոնում են
4
Երևանում 42-ամյա տղամարդն իր տանը անհատական պարապմունքի ժամանակ սեռական ոտնձգություն է կատարել 9–ամյ...
5
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն



