Yerevan, 29.April.2026,
00
:
00
BREAKING


Ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ ոստիկանությունը մեկ ամիս կաշխատի արտակարգ ռեժիմով

SOCIETY

Ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ նախապատրաստական աշխատանքների շրջանակներում ՀՀ ճանապարհային ոստիկանությունն օգոստոսի 1-ից  հանդիպումներ է կազմակերպել բազմաթիվ դպրոցների տնօրենների հետ: Սեպտեմբերի 1-ից սկսած՝ մեկ ամսվա ընթացքում ոստիկանությունն աշխատելու է արտակարգ ռեժիմով դպրոց հաճախող երեխաների անվտանգ երթևեկությունն  ապահովելու համար: Օգոստոսի 30-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ Նորիկ Սարգսյանը: «Այցելել ենք բոլոր այն դպրոցները, որոնք ճանապարհամերձ են, գտնվում են փողոցների վրա: Դպրոցների տնօրենների և մանկավարժական կոլեկտիվների առաջարկները քննարկելով և հաշվի առնելով՝ դպրոցների մոտակայքում նոր գծանշումներ են արվել: Բազմաթիվ դպրոցների մոտակայքում, եթե անհրաժեշտություն է եղել, թարմացվել են և ճանապարհային նշանները և նոր նշաններ են տեղադրվել»,- ասաց նա:

Նորիկ Սարգսյանը հավելեց, որ սեպտեմբերի 1-ից հանրապետության բոլոր այն դպրոցների մոտ, որոնք գտնվում են փողոցների վրա, պարեկություն են անելու ոստիկանության կարգախմբեր: «Այդ կարգախմբերում ընդգրկված են լինելու և ճանապարհային ոստիկաններ, և համայնքային ոստիկանության ծառայողներ և պարեկապահակետային ծառայության ոստիկաններ: Նրանք կցված են լինելու կոնկրետ դպրոցների և ողջ ամսվա ընթացքում չեն փոխարինվելու, որպեսզի յուրաքանչյուր ծառայող լավ տիրապետի տվյալ տեղանքին և կարողանա նորմալ կազմակերպել իր աշխատանքը: Ոստիկանության կողմից ամեն Õ �նչ արվելու է երեխաների տուն-դպրոց-տուն ճանապարհն անվտանգ դարձնելու համար»,- նշեց Սարգսյանը:

Միևնույն ժամանակ, Նորիկ Սարգսյանը նկատեց, որ ամեն ինչ միայն ոստիկաններից չի կախված: «Այստեղ անելիք ունեն նաև երեխաները, նրանց ծնողները, լրատվամիջոցները: Պետք է լուրջ քարոզչական աշխատանք տարվի երեխաների և ընդհանրապես հասարակության շրջանում, որպեսզի կարողանանք միասին, համատեղ ջանքերով միամսյակն ամփոփել բոլորի համար ցանկալի արդյունքով: Իսկ ցանկալի արդյունքը կլինի այն, որ մենք մեկ ամիս հետո ասենք, որ ոչ մի երեխա տուն-դպրոց-տուն ճանապարհին վրաերթի չի ենթարկվել կամ որևէ պատահարի մասնակից չի դարձել: Դրա համար ես երեխաներին կոչ եմ ան ում ճանապարհը կտրել անցնել միայն սահմանված վայրերով, հետևել լուսացույցի ազդանշանին, չխաղալ ճանապարհների վրա, հեծանիվ չվարել ճանապարհներին»,- ընդգծեց ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետը:

Նորիկ Սարգսյանը կոչով դիմեց նաև մանկավարժներին և վարորդներին. «Քանի որ երեխաներն ամառային արձակուրդների ժամանակ արդեն իսկ վարժվել են ազատ ռեժիմով գործելուն՝ ճանապարհը կտրել անցել են այն վայրերով, որտեղով ցանկացել են, խաղացել են այնտեղ, ուր ուզել են, մանկավարժներին կոչ եմ անում առաջին իսկ օրվանից նրանց հետ աշխատանք տանել և երեխաների մեջ սերմանել ճանապարհային երթևեկության կանոնները պահպանելու կուլտուրան: Ես նաև մեր վարորդներին կոչ եմ անում հատկապես այս օրերին լինել զգոն՝ հատկապես դպրոցամերձ փողոցներով անցնելիս: Նաև կոչ եմ ան ում այն վարորդներին, ովքեր իրենց երեխաներին անձնական տրանսպորտային միջոցներով են դպրոց բերում, երեխային իջեցնելուց հետո պարտադիր ազատել երթևեկելի բանուկ մասը, հակառակ դեպքում գործ կունենան ճանապարհային ոստիկանների հետ: Դպրոցամերձ ճանապարհներին տեղադրված՝ 40 կմ/ժամ թույլատրելի արագություն սահմանող նշաններն այսօրվանից սկսելու են գործել, և արագաչափ սարքերն աշխատելու են այդ 40 կմ/ժամ առավելագույն արագության ռեժիմով: Ամառային արձակուրդների ժամանակ այդ ճանապարհներին թույլատրելի է եղել 60 կմ/ժամ առավելագույն արագություն, իսկ այսօրվանից արդեն՝ 40 կմ/ժամ»: 

 

“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine