Ներսես Նազարյանը 50 հազար դոլարից ավելի դրամական միջոցներ ունի
ECONOMICSՄեկուկես ամիս առաջ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, Երեւան քաղաքի փրկարարական վարչության պետ նշանակված Ներսես Նազարյանը օգոստոսի 1-ին Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր գույքի եւ եկամուտների հայտարարագիրը:
Ըստ նրա պաշտոնը ստանձնելու 2016թ. հայտարարագրի՝ Երեւանի նախկին ոստիկանապետի դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա՝ հուլիսի 17-ի դրությամբ կազմել են 10 միլիոն դրամ եւ 30 հազար ԱՄՆ դոլար:
Նազարյանը մինչ այս պաշտոնին անցնելը աշխատանք չի ունեցել: Նրա հայտարարագրում նախկին աշխատանքի աշխատավարձի եւ այլ եկամուտների վերաբերյալ տվյալներ նշված չեն եղել:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



