Ներսես Նազարյանը 50 հազար դոլարից ավելի դրամական միջոցներ ունի
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՄեկուկես ամիս առաջ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, Երեւան քաղաքի փրկարարական վարչության պետ նշանակված Ներսես Նազարյանը օգոստոսի 1-ին Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր գույքի եւ եկամուտների հայտարարագիրը:
Ըստ նրա պաշտոնը ստանձնելու 2016թ. հայտարարագրի՝ Երեւանի նախկին ոստիկանապետի դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա՝ հուլիսի 17-ի դրությամբ կազմել են 10 միլիոն դրամ եւ 30 հազար ԱՄՆ դոլար:
Նազարյանը մինչ այս պաշտոնին անցնելը աշխատանք չի ունեցել: Նրա հայտարարագրում նախկին աշխատանքի աշխատավարձի եւ այլ եկամուտների վերաբերյալ տվյալներ նշված չեն եղել:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



