Պատգամավորն ուզում է քաղաքապե՞տ դառնալ
POLITICSՀոկտեմբերի 2-ին ՏԻՄ ընտրություններ կկայանան Գեղարքունիք, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերում:
Երեկվանից արդեն սկսվել է թեկնածուների գրանցման գործընթացը: Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքի՝ դեռեւս հիմնականում համայնքի ղեկավարներն են շտապել իրենց թեկնածությունն առաջադրել: Խոսքը մասնավորապես Գեղարքունիքի մարզի Սոթք, Վարդաձոր, Վարդենիս եւ Լոռու մարզի Ստեփանավան համայնքների մասին է:
Հատկանշական է, որ Շիրակի մարզի Արթիկ համայնքի դեռեւս միակ թեկնածուն այս պահին ԱԺ պատագամավոր, անկուսակցական Մուշեղ Պետոյանն է, ում թեկնածությունն առաջադրել է Հանրապետական կուսակցությունը:
Նշենք, որ Մուշեղ Պետոյանը Մարալիկից ընտրված ԱԺ ԲՀԿ խմբակցության կազմում հանդես եկած պատգամավոր է եղել:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...
5
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom



