Պատգամավորն ուզում է քաղաքապե՞տ դառնալ
ՔԱՂԱՔԱԿԱՆՀոկտեմբերի 2-ին ՏԻՄ ընտրություններ կկայանան Գեղարքունիք, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերում:
Երեկվանից արդեն սկսվել է թեկնածուների գրանցման գործընթացը: Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքի՝ դեռեւս հիմնականում համայնքի ղեկավարներն են շտապել իրենց թեկնածությունն առաջադրել: Խոսքը մասնավորապես Գեղարքունիքի մարզի Սոթք, Վարդաձոր, Վարդենիս եւ Լոռու մարզի Ստեփանավան համայնքների մասին է:
Հատկանշական է, որ Շիրակի մարզի Արթիկ համայնքի դեռեւս միակ թեկնածուն այս պահին ԱԺ պատագամավոր, անկուսակցական Մուշեղ Պետոյանն է, ում թեկնածությունն առաջադրել է Հանրապետական կուսակցությունը:
Նշենք, որ Մուշեղ Պետոյանը Մարալիկից ընտրված ԱԺ ԲՀԿ խմբակցության կազմում հանդես եկած պատգամավոր է եղել:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
3
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



