Հալեպում ռմբակոծության հետևանքով զոհվել է հուղարկավորության թափորի 16 անդամ. կան տասնյակ վիրավորներ
SOCIETYՍիրիայի ընդդիմադիր ուժերի կողմից վերահսկվող Հալեպ քաղաքում հուղարկավորության ժամանակ տեղի ունեցած ռմբակոծության հետևանքով 16 մարդ է զոհվել:
Ինչպես հայտնում է NBC News-ը` մեջբերելով Մարդու իրավունքների սիրիական կենտրոնի տվյալները, ռմբակոծությունն իրականացրել է կառավարական օդուժը:
Ըստ ակտիվիստների` երկու ռումբ հարվածել է հենց սգո թափորին, որը նույն շրջանում այս շաբաթ տեղի ունեցած մեկ այլ հարձակման 15 զոհերի հուղարկավորմանն էր մասնակցում:
Ակտիվիստների հալեպյան մեդիա կենտրոնի տվյալներով` զոհերի թիվը 24-ի է հասել, ինչպես նաև տասնյակ վիրավորներ կան:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՄԱԿ-ի` Սիրիայի հարցերով հատուկ դեսպանորդ Ստեֆան դե Միստուրան կոչ էր արել կիրակի խաղաղ միջանցք ապահովել հումանիտար օգնության մատակարարման համար:
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
4
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



