Հալեպում ռմբակոծության հետևանքով զոհվել է հուղարկավորության թափորի 16 անդամ. կան տասնյակ վիրավորներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍիրիայի ընդդիմադիր ուժերի կողմից վերահսկվող Հալեպ քաղաքում հուղարկավորության ժամանակ տեղի ունեցած ռմբակոծության հետևանքով 16 մարդ է զոհվել:
Ինչպես հայտնում է NBC News-ը` մեջբերելով Մարդու իրավունքների սիրիական կենտրոնի տվյալները, ռմբակոծությունն իրականացրել է կառավարական օդուժը:
Ըստ ակտիվիստների` երկու ռումբ հարվածել է հենց սգո թափորին, որը նույն շրջանում այս շաբաթ տեղի ունեցած մեկ այլ հարձակման 15 զոհերի հուղարկավորմանն էր մասնակցում:
Ակտիվիստների հալեպյան մեդիա կենտրոնի տվյալներով` զոհերի թիվը 24-ի է հասել, ինչպես նաև տասնյակ վիրավորներ կան:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՄԱԿ-ի` Սիրիայի հարցերով հատուկ դեսպանորդ Ստեֆան դե Միստուրան կոչ էր արել կիրակի խաղաղ միջանցք ապահովել հումանիտար օգնության մատակարարման համար:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
5
Օգոստոսին Հայաստանում սպասվում է անսովոր եղանակ․ ինչ են կանխատեսում մասնագետները



