Ֆրանցիսկոս պապը կայցելի Իտալիայի՝ երկրաշարժից տուժած շրջաններ
SOCIETYՀռոմի Ֆրանցիսկոս պապը մտադիր է այցելել երկրաշարժից տուժած Իտալիայի շրջաններ եւ «եղբայրաբար, հայրաբար գրկել իր քույրերին եւ եղբայրներին»: ԸստՏԱՍՍ-ի՝ այս մասին նա հայտարարել է Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հազարավոր ուխտավորների համար կիրակնօրյա քարոզի ընթացքում:
Քահանայապետը աղոթք է հղել առ Աստված՝ ի հիշատակ ավերիչ երկրաշարժի զոհերի: Նա շնորհակալություն է հայտնել բոլոր փրկարարներին, զինվորականներին եւ կամավորներին, որոնք օգնության են հասել տուժածներին:
6.0 մագնիտուդով ստորգետնյա ցնցումները գրանցվել են օգոստոսի 24-ի վաղ առավոտյան, որոնց հետեւել են 5.4 մագնիտուդով երկրորդ ցնցումն ու հզոր հետցնցումներ:
Վերջին տվյալներով՝ երկրաշարժի զոհ է դարձել 294 մարդ, 688 տուժած կա: Որոնողա-փրկարարական աշխատանքները շարունակվում են:
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
4
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



