Ֆրանցիսկոս պապը կայցելի Իտալիայի՝ երկրաշարժից տուժած շրջաններ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀռոմի Ֆրանցիսկոս պապը մտադիր է այցելել երկրաշարժից տուժած Իտալիայի շրջաններ եւ «եղբայրաբար, հայրաբար գրկել իր քույրերին եւ եղբայրներին»: ԸստՏԱՍՍ-ի՝ այս մասին նա հայտարարել է Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հազարավոր ուխտավորների համար կիրակնօրյա քարոզի ընթացքում:
Քահանայապետը աղոթք է հղել առ Աստված՝ ի հիշատակ ավերիչ երկրաշարժի զոհերի: Նա շնորհակալություն է հայտնել բոլոր փրկարարներին, զինվորականներին եւ կամավորներին, որոնք օգնության են հասել տուժածներին:
6.0 մագնիտուդով ստորգետնյա ցնցումները գրանցվել են օգոստոսի 24-ի վաղ առավոտյան, որոնց հետեւել են 5.4 մագնիտուդով երկրորդ ցնցումն ու հզոր հետցնցումներ:
Վերջին տվյալներով՝ երկրաշարժի զոհ է դարձել 294 մարդ, 688 տուժած կա: Որոնողա-փրկարարական աշխատանքները շարունակվում են:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
5
Օգոստոսին Հայաստանում սպասվում է անսովոր եղանակ․ ինչ են կանխատեսում մասնագետները



