Իսպանացին դատապարտվել է՝ Տալինի օդանավակայանում տեղադրված ռումբի մասին կատակի համար
SOCIETYԻսպանիայի քաղաքացի Դամիան Ռուբիլադես Կարասկոն, որը ձերբակալվել էր Տալինի օդանավակայանում տեղադրված ռումբի մասին կատակի համար, 4 ամիս ժամկետով պայմանական ազատազրկման է դատապարտվել: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Postimees-ը:
Օգոստոսի 27-ի առավոտյան իսպանացին գրանցման ժամանակ կատակել է, թե իր պայուսակում պայթուցիկ սարք կա: Տալինի օդանավակայանն անմիջապես տարհանվել է, սակայն ռումբ չի հայտնաբերվել: Արդյունքում երիտասարդին ձերբակալել են:
Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ 33-ամյա իսպանացին 4 ամիս ժամկետով պայմանական ազատազրկման է դատապարտվել՝ մեկամյա փորձնական ժամկետով: Տղամարդը պնդում է, որ ընդամենը կատակել է:
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
4
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



