Իսպանացին դատապարտվել է՝ Տալինի օդանավակայանում տեղադրված ռումբի մասին կատակի համար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԻսպանիայի քաղաքացի Դամիան Ռուբիլադես Կարասկոն, որը ձերբակալվել էր Տալինի օդանավակայանում տեղադրված ռումբի մասին կատակի համար, 4 ամիս ժամկետով պայմանական ազատազրկման է դատապարտվել: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Postimees-ը:
Օգոստոսի 27-ի առավոտյան իսպանացին գրանցման ժամանակ կատակել է, թե իր պայուսակում պայթուցիկ սարք կա: Տալինի օդանավակայանն անմիջապես տարհանվել է, սակայն ռումբ չի հայտնաբերվել: Արդյունքում երիտասարդին ձերբակալել են:
Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ 33-ամյա իսպանացին 4 ամիս ժամկետով պայմանական ազատազրկման է դատապարտվել՝ մեկամյա փորձնական ժամկետով: Տղամարդը պնդում է, որ ընդամենը կատակել է:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
5
Օգոստոսին Հայաստանում սպասվում է անսովոր եղանակ․ ինչ են կանխատեսում մասնագետները



