Կարկուտը, անձրևը և ուժեղ քամին տան տանիքներ և հացահատիկի մշակաբույսեր են վնասել Ծաղկահովտում
SOCIETYՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն օգոստոսի 27-ին, ժամը 19.48-ին տեղեկություն է ստացել, որ ժամը 17.30-ից միչև 18.00-ն Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղում տեղացած կարկուտի, անձրևի և ուժեղ քամու հետևանքով վնասվել են տան տանիքներ և հացահատիկի մշակաբույսեր:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, կազմվել է հանձնաժողով վնասի չափերը որոշելու համար:
Ըստ նույն նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության՝ Հիդրոմետ ծառայությունը նշված համայնքը չի պաշտպանվում իր հակակարկտային կայանքներով:
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
4
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



