Կարկուտը, անձրևը և ուժեղ քամին տան տանիքներ և հացահատիկի մշակաբույսեր են վնասել Ծաղկահովտում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն օգոստոսի 27-ին, ժամը 19.48-ին տեղեկություն է ստացել, որ ժամը 17.30-ից միչև 18.00-ն Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղում տեղացած կարկուտի, անձրևի և ուժեղ քամու հետևանքով վնասվել են տան տանիքներ և հացահատիկի մշակաբույսեր:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, կազմվել է հանձնաժողով վնասի չափերը որոշելու համար:
Ըստ նույն նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության՝ Հիդրոմետ ծառայությունը նշված համայնքը չի պաշտպանվում իր հակակարկտային կայանքներով:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
5
Օգոստոսին Հայաստանում սպասվում է անսովոր եղանակ․ ինչ են կանխատեսում մասնագետները



