Մյուլեր. Անչելոտին ավելի մարդկային է, քան Գվարդիոլան
SPORTՄյունխենի «Բավարիայի» գերմանացի հարձակվող Թոմաս Մյուլերը համեմատել է գերմանական ակումբի նախկին գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլային ու թիմը գլխավորող Կարլո Անչելոտիին:
«Անչելոտին ավելի մոտ է ֆուտբոլիստներին: Նա ունի խաղացողների հետ շփվելու լավ մոտեցումներ: Գվարդիոլայի հետ համեմատ, նա ավելի մարդկային է: Գվարդիոլան ապրում էր իր սեփական աշխարհում:
Նա ամբողջ օրը մտածում էր, թե ինչպես այս կամ այն իրավիճակում հաղթել եւս մի քանի մետր, որպեսզի գտնի օպտիմալ որոշում: Նա խելագար էր՝ այդ բառի լավ իմաստով»,- Մյուլերի խոսքը մեջբերում է Bild-ը:
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանից հետո Գվարդիոլան գլխավորել է անգլիական «Մանչեսթեր Սիթին»:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



