Մյուլեր. Անչելոտին ավելի մարդկային է, քան Գվարդիոլան
ՍՊՈՐՏՄյունխենի «Բավարիայի» գերմանացի հարձակվող Թոմաս Մյուլերը համեմատել է գերմանական ակումբի նախկին գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլային ու թիմը գլխավորող Կարլո Անչելոտիին:
«Անչելոտին ավելի մոտ է ֆուտբոլիստներին: Նա ունի խաղացողների հետ շփվելու լավ մոտեցումներ: Գվարդիոլայի հետ համեմատ, նա ավելի մարդկային է: Գվարդիոլան ապրում էր իր սեփական աշխարհում:
Նա ամբողջ օրը մտածում էր, թե ինչպես այս կամ այն իրավիճակում հաղթել եւս մի քանի մետր, որպեսզի գտնի օպտիմալ որոշում: Նա խելագար էր՝ այդ բառի լավ իմաստով»,- Մյուլերի խոսքը մեջբերում է Bild-ը:
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանից հետո Գվարդիոլան գլխավորել է անգլիական «Մանչեսթեր Սիթին»:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



