Քյոլնում հազարավոր մարդիկ են տարհանվել Համաշխարհային պատերազմից մնացած ռումբի պատճառով
SOCIETYԳերմանիայի Քյոլն քաղաքի պատմական կենտրոնում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի մոտ մեկ տոննա քաշով ռումբ է հայտնաբերվել։ Չպայթած արկը օգոստոսի 27-ին պատահաբար գտել էին շինարարության բանվորները։ Պայթյունի սպառնալիքի պատճառով իշխանությունները քաղաքի կենտրոնից մի քանի հազար մարդ են տարհանել։Մասնավորապես տարհանվել են կենտրոնի խոշոր հյուրանոցի կենվորներն ու Ռեյնա գետի ափի մի քանի տների բնակիչները, հայտնում է Spiegel-ը։
Նաեւ փակվել են Դոյցի եւ Հոհենցոլերնի կամուրջները։ Վտանգավոր հատվածում կանգնեցվել է երթեւեկությունը, այդ թվում՝ Ռեյնայի վրայով նավագնացությունը։
Ակրավորները վնասազերծել են ռումբը, բնակիչները կարող են վերադառնալ իրենց տները, գրում է Lenta.ru-ն։
1
Ucom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat
2
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
3
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution
4
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...



