Քյոլնում հազարավոր մարդիկ են տարհանվել Համաշխարհային պատերազմից մնացած ռումբի պատճառով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԳերմանիայի Քյոլն քաղաքի պատմական կենտրոնում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի մոտ մեկ տոննա քաշով ռումբ է հայտնաբերվել։ Չպայթած արկը օգոստոսի 27-ին պատահաբար գտել էին շինարարության բանվորները։ Պայթյունի սպառնալիքի պատճառով իշխանությունները քաղաքի կենտրոնից մի քանի հազար մարդ են տարհանել։Մասնավորապես տարհանվել են կենտրոնի խոշոր հյուրանոցի կենվորներն ու Ռեյնա գետի ափի մի քանի տների բնակիչները, հայտնում է Spiegel-ը։
Նաեւ փակվել են Դոյցի եւ Հոհենցոլերնի կամուրջները։ Վտանգավոր հատվածում կանգնեցվել է երթեւեկությունը, այդ թվում՝ Ռեյնայի վրայով նավագնացությունը։
Ակրավորները վնասազերծել են ռումբը, բնակիչները կարող են վերադառնալ իրենց տները, գրում է Lenta.ru-ն։
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ
5
Հայտնի է ավտովթարի հետեւանքով զոհված զինծառայողների անունները



