Կանադայի իշխանությունները խնդրել են ամերիկացիներին երկիր զենք չբերել
INTERNATIONAL NEWSԿանադայի կառավարությունը դիմել է ամերիկացիներին՝ խնդրելով երկիր մուտք գործելիս իրենց հետ զենք չբերել, հաղորդում է The Telegraph-ը:
«Մենք հետեւողականորեն խնդրում ենք ձեզ զենքը թողնել տանը, եթե պատրաստվում եք ճանապարհորդել Կանադայում կամ Կանադայի տարածքով անցնել: Եթե դուք այնուամենայնիվ ուզում եք ճանապարհորդել հրազենով, ապա այն պետք է հայտարարագրել հենց առաջին անցակետում»,-ասված է հայտարարությունում:
Նշվում է, որ այդ խնդրանքը պայմանավորված է նրանով, որ հաճախակի են դարձել ամերիկացիների կողմից արգելված զենք Կանադայի տարածք անցկացնելու փորձերը:
Կանադայում եւ ԱՄՆ-ում զենք կրելու վերաբերյալ օրենքները շատ տաբեր են: Եթե ամերիկացիներն իրավունք ունեն հասարակական վայրերում զենք կրել, ապա կանադացիներին դրա համար պետք է համապատասխան թույլտվություն ստանալ:
1
Business registration is now available at Unibank
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
4
AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing Impairments
5
Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement



