Կանադայի իշխանությունները խնդրել են ամերիկացիներին երկիր զենք չբերել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿանադայի կառավարությունը դիմել է ամերիկացիներին՝ խնդրելով երկիր մուտք գործելիս իրենց հետ զենք չբերել, հաղորդում է The Telegraph-ը:
«Մենք հետեւողականորեն խնդրում ենք ձեզ զենքը թողնել տանը, եթե պատրաստվում եք ճանապարհորդել Կանադայում կամ Կանադայի տարածքով անցնել: Եթե դուք այնուամենայնիվ ուզում եք ճանապարհորդել հրազենով, ապա այն պետք է հայտարարագրել հենց առաջին անցակետում»,-ասված է հայտարարությունում:
Նշվում է, որ այդ խնդրանքը պայմանավորված է նրանով, որ հաճախակի են դարձել ամերիկացիների կողմից արգելված զենք Կանադայի տարածք անցկացնելու փորձերը:
Կանադայում եւ ԱՄՆ-ում զենք կրելու վերաբերյալ օրենքները շատ տաբեր են: Եթե ամերիկացիներն իրավունք ունեն հասարակական վայրերում զենք կրել, ապա կանադացիներին դրա համար պետք է համապատասխան թույլտվություն ստանալ:
1
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
2
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
3
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
4
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
5
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ



