15 կարևոր մտքեր, որ մենք պետք է ամեն օր հիշեցնենք ինքներս մեզ
LIFEԵրբեմն կյանքում մենք հանդիպելու ենք այնպիսի իրավիճակների, որոնք մեզ նյարդայնացնելու են, և այդ ճգնաժամային պահերին մենք պետք է կարողանանք ոգևորել ինքներս մեզ և առաջ շարժվելու ուժ գտնել:
Ուստի այսօր Past.am-ը ձեզ 15 կարևոր խորհուրդներ կտա, որոնք ամեն օր ինքներդ ձեզ հիշեցնելով՝ դուք կկարողանաք հաղթահարել բոլոր դժվարությունները:
-
Ես չեմ կարող ամեն ինչ կառավարել. ես միայն կարող եմ կառավարել միայն իմ պատասխանները այն ամենին, ինչ կատարվում է իմ շուրջ: Իմ ուժը իմ պատասխանի մեջ է:
-
Ես չեմ կարող փոխել անցյալը: Փոխարենն ուղղակի պետք է իմ ողջ ուժերը ներդնեմ ներկայի վրա:
-
Ես պետք է ընդունեմ այն ամենն, ինչ կանգնում է իմ ճանապարհին, և ես պետք է կարողանամ իմ ուժերին ներածին չափով դիմակայել բոլոր դժվարություններին:
-
Սխալվելն ավելի նախընտրելի է, քան ձևացնելը:
-
Ես երբեք չեմ լինի այնքան լավը, որքան, որ ինձ բոլորն են ասում, երբ ես հաղթում եմ, և ես երբեք այնքան վատը չեմ լինի, որքան որ ես ինձ եմ համարում պարտվելիս:
-
Ես ավելի քիչ եմ մտածելու իմ խնդիրները լուծելու մասին և կենտրոնանալու եմ իմ մտածելակերպի վրա: Ես միշտ դրական եմ լինելու:
-
Մարտահրավերը խոչընդոտ է դառնում միայն այն ժամանակ, երբ մենք ծնկի ենք գալիս դրա առջև:
-
Ես ոտքի եմ կանգնելու՝ կրկին ու կրկին: Ինչքան արագ ոտքի կանգնեմ, այնքան ավելի շուտ կհասնեմ իմ նպատակներին:
-
Ես չեմ թաքնվի իմ վախերից, որովհետև դրանք չեն պատրաստվում ինձ վախեցնել: Դրանք ուղղակի ինձ հիշեցնում են, որ արժի դա անել:
-
Մեծ տարբերություն կա դատարկ հոգնածության և հաճելի ուժասպառության մեջ:Կյանքը շատ կարճ է: Ես պետք է անեմ այն, ինչը ինձ երջանիկ է դարձնում:
-
Ես չեմ կարող անուն ստեղծել այն ամենի համար, ինչը ես միգուցե մի օր կանեմ:
-
Ապագան կարող է ներկայից տարբերվել հենց իմ շնորհիվ:
-
Երջանկությունն ինձ մոտ կգա, եթե այն նաև ինձնից դուրս գա:
-
Իմ հաջորդ քայլը դեպի ճիշտ ուղղությունը պարտադիր չէ, որ մեծ քայլ լինի:
-
Պետք է նշել նույնիսկ ամենափոքր հաղթանակները: Հենց փոքր բաներն են, որ կյանքն ավելի արժեքավոր և հետաքրքիր են դարձնում



