Նեխուրի հրաշք հյութը վերացնում է երիկամների քարերը, իջեցնում է խոլեստերինն ու բարելավում է մարսողությունը
LIFELife.panorama.am-ը գրում է.
Հետազոտություններն ապացուցել են, որ նեխուրը նվազեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը մինչև 7 անգամ՝ օրական 2 բաժակ նեխուրի հյութ խմելու դեպքում։
Նեխուրի ցողուններից պատրաստված հյութն ամենաառողջարար ըմպելիքներից մեկն է։ Այն ունի սննդարար բազում հատկություններ, որի պատճառով էլ անհրաժեշտ է խմել նեխուրի հյութ հնարավորինս շատ։
Նեխուրի տերևները շատ հարուստ են վիտամին A-ով, իսկ ցողունները՝ վիտամին B1, B2, B6 և C-ով, պարունակում են նաև կալիում, ֆոլաթթու, մագնեզիում, ֆոսֆոր, երկաթ, նատրիում, ամինոթթուներ։
Նեխուրի մեջ առկա են նաև եթերային յուղեր, որոնք դրական ազդեցություն են ունենում ողջ նյարդային համակարգի վրա։
Հյութ պատրաստելու համար անհրաժեշտ է նեխուրի մի քանի ցողուն, որը կարելի է հարել ինչպես բլենդերով, այնպես էլ անցկացնել հյութաքամիչով։ Որպեսզի հյութը շատ խիտ չլինի, կարելի է այնուհետ ավելացնել մի փոքր ջուր։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



