Լեոնարդո դի Կապրիոն եւ Նինա Ագդալը ավտովթարի են ենթարկվել
LIFEՇաբաթ երեկոն այնքան էլ բարի չի եղել Լեոնարդո դի Կապրիոյի եւ նրա ընկերուհու՝ մոդել Նինա Ագդալի համար։ Բրիտանական Daily Mail-ը, վկայակոչելով PageSix.com-ին, հայտնում է, որ զույգը ավտովթարի է ենթարկվել Հեմփթոնսում (Նյու Յորք)։ Բարեբախտաբար 41-ամյա դերասանն ու 24-ամյա մոդելը չեն տուժել։

Ըստ ականատեսների՝ Լեոն եղել է ընկերոջ Mini Cooper-ով։ Պատահարից հետո օսկարակիր դերասանն անմիջապես դուրս է եկել մեքենայից՝ համոզվելու, որ ոչ ոք չի տուժել եւ բոլորի հետ ամեն ինչ կարգին է։

Նշենք, որ վթարից ժամեր առաջ դանիացի գեղեցկուհին սոցցաներում հրապարակել էր նոր լուսանկար, որում ցուցադրում էր ոտքերը։ Բայց երկրպագուներն ուշադրություն էին դարձրել նրա սպորտային կոշիկներին, որոնք մեծ են եղել Նինայի հագին։ Օգտատերերը սկսել են կասկածել, որ դրանք Լեոյինն են։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



