Լեոնարդո դի Կապրիոն եւ Նինա Ագդալը ավտովթարի են ենթարկվել
ԼԱՅՖՇաբաթ երեկոն այնքան էլ բարի չի եղել Լեոնարդո դի Կապրիոյի եւ նրա ընկերուհու՝ մոդել Նինա Ագդալի համար։ Բրիտանական Daily Mail-ը, վկայակոչելով PageSix.com-ին, հայտնում է, որ զույգը ավտովթարի է ենթարկվել Հեմփթոնսում (Նյու Յորք)։ Բարեբախտաբար 41-ամյա դերասանն ու 24-ամյա մոդելը չեն տուժել։

Ըստ ականատեսների՝ Լեոն եղել է ընկերոջ Mini Cooper-ով։ Պատահարից հետո օսկարակիր դերասանն անմիջապես դուրս է եկել մեքենայից՝ համոզվելու, որ ոչ ոք չի տուժել եւ բոլորի հետ ամեն ինչ կարգին է։

Նշենք, որ վթարից ժամեր առաջ դանիացի գեղեցկուհին սոցցաներում հրապարակել էր նոր լուսանկար, որում ցուցադրում էր ոտքերը։ Բայց երկրպագուներն ուշադրություն էին դարձրել նրա սպորտային կոշիկներին, որոնք մեծ են եղել Նինայի հագին։ Օգտատերերը սկսել են կասկածել, որ դրանք Լեոյինն են։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



