Հնդկաստանում առնվազն 15 մարդ է ջրհեղեղների զոհ դարձել
SOCIETYԱռնվազն 15 մարդ է մահացել ջրհեղեղների հետևանքով, որոնք առաջացել են հորդառատ անձրևների պատճառով Հնդկաստանի կենտրոնական և հյուսիսային մասերում, գրում է РИА Новости-ն:
Վեց անձից բաղկացած ընտանիքը մահացել է շաբաթ առավոտյան տան փլուզման հետևանքով: Եվս 6 մարդ մահացել է, երբ նրանց մեքենան ընկել է հեղեղված փոսը Միրզապուր քաղաքում` Ութար Փրադեշ նահանգում: Նույն նահանգի Վարանասի քաղաքում հեղեղված տան փլուզման հետևանքով մահացել է 3 մարդ:
Աղբյուրը հայտնում է, որ անձրևները հանգեցրել են ավելի քան 20 տան փլուզման, 3 մարդ վիրավորվել է: Նահանգների իշխանությունները խնդրել են մարդկանց ժամանակավոր հեռանալ անվտանգ վայրեր: Առավել տուժած շրջաններում տարվում են փրկարարական աշխատանքներ:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



