Հնդկաստանում առնվազն 15 մարդ է ջրհեղեղների զոհ դարձել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱռնվազն 15 մարդ է մահացել ջրհեղեղների հետևանքով, որոնք առաջացել են հորդառատ անձրևների պատճառով Հնդկաստանի կենտրոնական և հյուսիսային մասերում, գրում է РИА Новости-ն:
Վեց անձից բաղկացած ընտանիքը մահացել է շաբաթ առավոտյան տան փլուզման հետևանքով: Եվս 6 մարդ մահացել է, երբ նրանց մեքենան ընկել է հեղեղված փոսը Միրզապուր քաղաքում` Ութար Փրադեշ նահանգում: Նույն նահանգի Վարանասի քաղաքում հեղեղված տան փլուզման հետևանքով մահացել է 3 մարդ:
Աղբյուրը հայտնում է, որ անձրևները հանգեցրել են ավելի քան 20 տան փլուզման, 3 մարդ վիրավորվել է: Նահանգների իշխանությունները խնդրել են մարդկանց ժամանակավոր հեռանալ անվտանգ վայրեր: Առավել տուժած շրջաններում տարվում են փրկարարական աշխատանքներ:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



