Ռոնալդոն իր երազանքների թիմում ընդգրկել է նաև իրեն
SPORTԲրազիլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդոն կազմել է իր երազանքների թիմը, որտեղ ընդգրկել է նաև իրեն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ռոնալդոյի երազանքների թիմի դարպասապահը Իտալիայի ազգային հավաքականի դարպասապահ Ջիանլուիջի Բուֆոնն է:
Պաշտպանությունում Ռոնալդոն ընդգրկել է իր հայրենակիցներ Ռոբերտո Կառլոսին և Կաֆուին, ինչպես նաև Իտալիայի ազգային թիմի նախկին ֆուտբոլիստներ Ֆաբիո Կանավարոյին և Պաուլո Մալդինիին:
Կիսապաշտպանությունում Ռոնալդոյի երազանքների թիմում տեղ են գտել Դիեգո Մարադոնան, Լիոնել Մեսսին, Զինեդին Զիդանը և Անդրեա Պիրլոն: Հարձակման գծում Ռոնալդոն նշել է իր և բրազիլացի լեգենդ Պելեի անունները:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



