Ռոնալդոն իր երազանքների թիմում ընդգրկել է նաև իրեն
ՍՊՈՐՏԲրազիլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդոն կազմել է իր երազանքների թիմը, որտեղ ընդգրկել է նաև իրեն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ռոնալդոյի երազանքների թիմի դարպասապահը Իտալիայի ազգային հավաքականի դարպասապահ Ջիանլուիջի Բուֆոնն է:
Պաշտպանությունում Ռոնալդոն ընդգրկել է իր հայրենակիցներ Ռոբերտո Կառլոսին և Կաֆուին, ինչպես նաև Իտալիայի ազգային թիմի նախկին ֆուտբոլիստներ Ֆաբիո Կանավարոյին և Պաուլո Մալդինիին:
Կիսապաշտպանությունում Ռոնալդոյի երազանքների թիմում տեղ են գտել Դիեգո Մարադոնան, Լիոնել Մեսսին, Զինեդին Զիդանը և Անդրեա Պիրլոն: Հարձակման գծում Ռոնալդոն նշել է իր և բրազիլացի լեգենդ Պելեի անունները:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



