Բելգիայում այրվում է պլաստմասե իրերի արտադրության գործարանը
SOCIETYԲելգիայի Արեւելյան Ֆլանդիայի Նինով բնակավայրում այրվում է պլաստմասե իրերի արտադրության գործարանը: Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ, կրակն այնքան ուժեղ է, որ հրշեջները դադարեցրել են մարումը՝ թույլ տալով, որ շենքն ամբողջությամբ այրվի:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստին», հրդեհը գործարանում բռնկվել է օգոստոսի 27-ի գիշերը, դեռեւս անհայտ պատճառներով:
Քանի որ կրակը հասել է թունավոր քիմիական նյութերով տարածք, հրշեջները որոշել են գործարանից 100 մետր շառավղով տարհանել տեղի բնակչությանը: Մնացած բնակիչենրին խորհուրդ է տրվել փակել դռներն ու պատուհանները:
Նախնական տեղեկություններով տուժածներ չկան:
1
Ucom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat
2
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
3
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution
4
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...



