Բելգիայում այրվում է պլաստմասե իրերի արտադրության գործարանը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԲելգիայի Արեւելյան Ֆլանդիայի Նինով բնակավայրում այրվում է պլաստմասե իրերի արտադրության գործարանը: Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ, կրակն այնքան ուժեղ է, որ հրշեջները դադարեցրել են մարումը՝ թույլ տալով, որ շենքն ամբողջությամբ այրվի:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստին», հրդեհը գործարանում բռնկվել է օգոստոսի 27-ի գիշերը, դեռեւս անհայտ պատճառներով:
Քանի որ կրակը հասել է թունավոր քիմիական նյութերով տարածք, հրշեջները որոշել են գործարանից 100 մետր շառավղով տարհանել տեղի բնակչությանը: Մնացած բնակիչենրին խորհուրդ է տրվել փակել դռներն ու պատուհանները:
Նախնական տեղեկություններով տուժածներ չկան:
1
2 զnh, 4 վիրավոր, այդ թվում 2 տարեկան երեխա. տոնը վերածվել է ողբերգության
2
100 դանակի հարված ստացած կնոջ սպանությունը բացահայտվել է
3
8 ամսական հղի կնոջը սպանել են, իսկ պտուղը դաժանորեն գողացել․ նորածնին որոնում են
4
Երևանում 42-ամյա տղամարդն իր տանը անհատական պարապմունքի ժամանակ սեռական ոտնձգություն է կատարել 9–ամյ...
5
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն



