ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի գավաթի խաղարկությունում տեղի կունենան վերջին խաղերը
SPORTՈւԵՖԱ-ի ֆուտզալի գավաթի 2016-2017 խաղարկության նախնական փուլի 3-րդ խաղային օրը` օգոստոսի 20-ին, կկայանան A խմբի 3-րդ տուրի հանդիպումները:«Արմենպրես»-ը հայտնում է, որ նախորդ 2 խաղային օրվա արդյունքներով`Կիպրոսը ներկայացնող «Ապոել»-ը ունի 6 միավոր, իսկ Հայաստանի գործող չեմպիոն ՀՊՏՀ-ն և դանիական &la quo;Գենտոֆտե»-ն 3-ական միավոր:
Մեր չեմպիոնի մրցակիցը վերջին տուրում կլինի խմբի առաջատար «Ապոել»-ը: Հաղթանակի դեպքում մեր թիմը հնարավորություն կունենա միավորների հաշվարկում հասնել կիպրոսցիներին և զբաղեցնել 1-ին հորիզոնականը:
ՀՊՏՀ ֆուտզալի թիմը շատ մոտ է ՈւԵՖԱ-ի ֆուտզալի գավաթի խաղարկության հաջորդ փուլի միակ ուղեգիրը նվաճելուն, որը նրան կհաջողվի միմիայն խաղերի արդյունքում խմբում առաջին տեղը զբաղեցնելու պարագայում:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



