ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի գավաթի խաղարկությունում տեղի կունենան վերջին խաղերը
ՍՊՈՐՏՈւԵՖԱ-ի ֆուտզալի գավաթի 2016-2017 խաղարկության նախնական փուլի 3-րդ խաղային օրը` օգոստոսի 20-ին, կկայանան A խմբի 3-րդ տուրի հանդիպումները:«Արմենպրես»-ը հայտնում է, որ նախորդ 2 խաղային օրվա արդյունքներով`Կիպրոսը ներկայացնող «Ապոել»-ը ունի 6 միավոր, իսկ Հայաստանի գործող չեմպիոն ՀՊՏՀ-ն և դանիական &la quo;Գենտոֆտե»-ն 3-ական միավոր:
Մեր չեմպիոնի մրցակիցը վերջին տուրում կլինի խմբի առաջատար «Ապոել»-ը: Հաղթանակի դեպքում մեր թիմը հնարավորություն կունենա միավորների հաշվարկում հասնել կիպրոսցիներին և զբաղեցնել 1-ին հորիզոնականը:
ՀՊՏՀ ֆուտզալի թիմը շատ մոտ է ՈւԵՖԱ-ի ֆուտզալի գավաթի խաղարկության հաջորդ փուլի միակ ուղեգիրը նվաճելուն, որը նրան կհաջողվի միմիայն խաղերի արդյունքում խմբում առաջին տեղը զբաղեցնելու պարագայում:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



