Ինչպես 7 օրում ազատվել 7 կգ ավելորդ քաշից. վարունգով դիետա
LIFELife.tert.am-ը գրում է.
Վարունգը շատ համեղ բանջարեղեն է, որը կարելի է օգտագործել նաև բուժիչ և կոսմետիկ պրոցեդուրաների ժամանակ: Վարունգով պատրաստված դիմակները շատ օգտակար են մաշկի համար, իսկ վարունգով դիետան հնարավորություն կտա շատ կարճ ժամանակահատվածում ազատվել մինչև 7 կգ ավելորդ քաշից:
Վարունգների օգտակար հատկությունները
Վարունգները մաքրում են օրգանիզմը, խթանում են նյութափոխանակությունը, մաքրում են աղիներն ու աղեստամոքսային տրակտը: Բացի այդ, այս բանջարեղենը ներծծում է ավելորդ հեղուկը և շատ հարմար է ամբողջ օրգանիզմի դետոքսիկացիայի համար, հատկապես, եթե առօրյա սննդակարգում շատ են պահածոյացված ու աղի մթերքները: Շատերը վարունգներն օգտագործում են նույնիսկ դեմքի մաշկը մաքրելու և ակնեից ազատվելու համար:
Այս դիետան տևում է 10 օր և այդ ընթացքում պարզապես հարկավոր է սննդակարգի մեջ ներառել որոշ մթերքներ: Այս դիետայի օգնությամբ կարելի է ազատվել մոտ 7 կգ ավելորդ քաշից: Քանի որ դիետան հիմնված է վարունգների վրա, ապա ուժգին քաղցի դեպքում կարելի է ուտել մեկ վարունգ:
Դիետայի պլանը.
1.Նախաճաշ.
2 հատ խաշած ձու և վարունգով աղցան:
2. Նախաճաշիկ.
5 հատ սալոր կամ մեկ մեծ խնձոր կամ մեկ հատ դեղձ (200 գրամ):
3. Ճաշ.
Մի կտոր բոված հաց (ցորենի) և վարունգով աղցան:
Վարունգով աղցանի բաղադրատոմսը.
· 400 գրամ վարունգ,
· 200 գրամ կեֆիր (կամ թթվեցրած կաթ),
· աղ,
· թարմ սոխ:
Վարունգը մաքրել և մանր կտրատել, ավելացնել աղը և խառնել, մինչև աղն ամբողջությամբ լուծվի: Ավելացնել կեֆիրը, լավ խառնել և ավելացնել սոխը:
4. Հետճաշիկ.
Վարունգով կոկտեյլ:
Պատրաստման եղանակը.
· 1 հատ վարունգ,
· 1 հատ խնձոր,
· թարմ կոճապղպեղ,
· սպանախ:
Բոլոր բաղադրիչները հարիչի օգնությամբ լավ մանրացնել, ավելացնել թարմ կոճոպղպեղը, լավ խառնել և խմել թարմ վիճակում, քանի որ այն շատ արագ կորցնում է իր օգտակար հատկությունները:
Վարունգները պարունակում են մեծ քանակությամբ վիտամիններ ու հանքանյութեր: Դրանք հարուստ են մանրաթելերով, մագնեզիումով, երկաթով, կալցիումով, C, E և B վիտամիններով, ուստի այս կոկտեյլը շատ առողջարար է օրգանիզմի համար:
5. Ընթրիք
Մրգեր՝ ըստ ճաշակի (300 գրամ):



