«Ժողովուրդ». Նկատողություն է հայտարարվել Քննչական կոմիտեի երեք քննիչների
INTERVIEW«ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը նկատողություն է հայտարարել կոմիտեի երեք քննիչների։ Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ պատճառը եղել է քրեական դատավարության նորմերի խախտումը։ Ասել է թե՝ քննիչներն իրենց վարույթներում քննվող գործերով ձգձգել են քննչական կամ դատավարական գործողություններ իրականացնելու գործընթացը, ինչի մասին հայտնի է դարձել ղեկավարությանը, և նրանց համար դարձել է ճակատագրական։ Նշանակվել է ծառայողական քննություն, ինչին հաջորդել են կարգապահական տույժերը։ Տեղեկացնենք, որ նկատողության ենթարկված քննիչները տարբեր քննչական բաժիններից են»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



