«Ժողովուրդ». Նկատողություն է հայտարարվել Քննչական կոմիտեի երեք քննիչների
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ«ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը նկատողություն է հայտարարել կոմիտեի երեք քննիչների։ Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ պատճառը եղել է քրեական դատավարության նորմերի խախտումը։ Ասել է թե՝ քննիչներն իրենց վարույթներում քննվող գործերով ձգձգել են քննչական կամ դատավարական գործողություններ իրականացնելու գործընթացը, ինչի մասին հայտնի է դարձել ղեկավարությանը, և նրանց համար դարձել է ճակատագրական։ Նշանակվել է ծառայողական քննություն, ինչին հաջորդել են կարգապահական տույժերը։ Տեղեկացնենք, որ նկատողության ենթարկված քննիչները տարբեր քննչական բաժիններից են»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



