Yerevan, 11.April.2026,
00
:
00
BREAKING


Էթիկայի հանձնաժողովը Շմայսի դեմ դիմումը կքննի մեկ շաբաթից

SOCIETY

«Հրապարակ» թերթը գրում է. «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի (ՀՔԱ) Վանաձորի գրասենյակը դիմում է ներկայացրել Ազգային ժողովի էթիկայի հարցերով հանձնաժողով՝ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայս) դեմ։ Նշենք, որ սա պատգամավորի դեմ արդեն երկրորդ դիմումն է նույն հանձնաժողովին։ Առաջինը տեղի ունեցավ մոտ մեկ տարի առաջ՝ հայտնի «գազային պայմանագրերի» վավերացման ժամանակ, երբ Մովսիսյանը վիրավորական արտահայտություններ էր թույլ տվել լրագրողների հասցեին։ Այդ ժամանակ ԱԺ էթիկայի հանձնաժողովը՝ ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանի գլխավորությամբ, բավարարել էր դիմումը՝ փաստելով, որ իշխանական պատգամավորն էթիկայի խախտում է թույլ տվել։ Այս որոշումը, սակայն, որեւէ ազդեցություն չունեցավ հայհոյանքների ու վիրավորանքների մեծ սիրահար ՀՀԿ-ականի վրա, եւ նա ոչ միայն արհամարհական տոնով արտահայտվեց նույն այդ հանձնաժողովի նկատմամբ, որի նախագահն իր խմբակցության անդամն է, այլեւ շարունակեց նմանատիպ վարք դրսեւորել։

Ամիսներ առաջ նա կրկին հայտնվեց լրատվամիջոցների եւ հասարակական սեկտորի քննադատության թիրախում, երբ, հանդես գալով Սեյրան Օհանյանի անձի եւ ընտանիքի պաշտպանության դիրքերից, սպառնացել էր գլխատել կամ բռնաբարել բոլոր նրանց, ովքեր կհամարձակվեն Օհանյանի անձի ու ընտանիքի հասցեին որեւէ բացասական արտահայտություն անել։ Ուստի, այս առումով, այժմ էլ Շմայսի դեմ որոշել է ԱԺ էթիկայի հանձնաժողովում «գործ հարուցել» Հելսինկյան քաղաքացիական ասամբլեան՝ ի դեմս դրա ղեկավար Արթուր Սաքունցի։ Նշենք, որ հանձնաժողովի նախագահը թեպետ փոխվել է, բայց կրկին ՀՀԿ-ական է՝ Արփինե Հովհաննիսյանը, եւ եթե որոշվի դիմումը վարույթ ընդունել, ապա այս անգամ էլ նա պետք է ստիպված լինի իր խմբակցության անդամի վերաբերյալ երկրորդ անգամ որոշում կայացնել՝ խախտե՞լ է նա էթիկայի նորմերը, թե՞ ոչ։

Առաքել Մովսիսյանը չցանկացավ այս թեմայով մեզ հետ հեռախոսով զրուցել։ Հարցը լսելուն պես նա հարցրեց․ «Վերջացրի՞ր։ Հեռախոսով չեմ խոսում, հաջողություն»։

Դիմող կողմը՝ Արթուր Սաքունցն էլ մեր հարցին, թե ինչու որոշեցին հիմա դիմել եւ ինչու հենց իրենք, ասաց․ «Իր հայտարարությունից հետո մենք հաղորդում էինք տվել, չէ՞, հանցագործության մասին։ Այսինքն՝ էնպես չէ, որ մենք ուշացրել ենք, ուղղակի տեսանք, որ քրեական գործի հարուցումը մերժվում է, որոշեցինք նաեւ էթիկայի հանձնաժողովի էդ լիազորություններն օգտագործել, որովհետեւ մենք գտնում ենք, որ քրեորեն պատժելի արարք է կատարել»։ Իսկ ինչի՞ց ելնելով են որոշել դիմել էթիկայի հանձնաժողով։ Սաքունցն ասաց․ «Որովհետեւ արտառոց է։ Դուք գտնում եք, որ նորմա՞լ են պատգամավորի կողմից հրապարակավ նման արտահայտությունները։ Ես չեմ ուզում, որ իմ Ազգային ժողովի պատգամավորը նման բաներ թույլ տա իրեն՝ անկախ անձից»։

Անդրադառնալով դիմումի բովանդակությանը՝ Արթուր Սաքունցն ասաց․ «Պետք է քննարկել, որովհետեւ պատգամավորին անհարիր է նման հրապարակային արտահայտություններ կատարելը, քննարկել դա եւ որոշում կայացնել ու գնահատել՝ արդյոք նման արտահայտությունները հարի՞ր են Ազգային ժողովի պատգամավորին»։

Զրուցեցինք նաեւ էթիկայի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանի հետ։ Վերջինս ասաց, որ ինքն այս պահին իրավասու է ասել միայն, որ էթիկայի հանձնաժողովը դիմում ստացել է, որի առնչությամբ իրազեկել է հանձնաժողովի անդամներին։ Սակայն չցանկացավ մանրամասնել դիմումի բովանդակությունը․ «Նկատի ունենալով օրենքի պահանջը՝ ես իրավասու չեմ բացահայտել դիմումի բովանդակությունը։ Միեւնույն ժամանակ ցանկանում եմ փաստել, որ քանի որ դիմումն ստանալու (ԱԺ), մուտքագրվելու ժամկետները համընկել են արձակուրդ գնալու պաշտոնական ժամանակաշրջանի հետ, ուստի օրենքում նախատեսված ժամկետները կսկսեն հոսել արձակուրդի ավարտից հետո։ Այդ առումով կարծում եմ՝ նիստը կլինի օգոստոսի 31-ին կամ սեպտեմբերի 1-ին»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure Funding