Երևան, 31.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Էթիկայի հանձնաժողովը Շմայսի դեմ դիմումը կքննի մեկ շաբաթից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է. «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի (ՀՔԱ) Վանաձորի գրասենյակը դիմում է ներկայացրել Ազգային ժողովի էթիկայի հարցերով հանձնաժողով՝ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայս) դեմ։ Նշենք, որ սա պատգամավորի դեմ արդեն երկրորդ դիմումն է նույն հանձնաժողովին։ Առաջինը տեղի ունեցավ մոտ մեկ տարի առաջ՝ հայտնի «գազային պայմանագրերի» վավերացման ժամանակ, երբ Մովսիսյանը վիրավորական արտահայտություններ էր թույլ տվել լրագրողների հասցեին։ Այդ ժամանակ ԱԺ էթիկայի հանձնաժողովը՝ ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանի գլխավորությամբ, բավարարել էր դիմումը՝ փաստելով, որ իշխանական պատգամավորն էթիկայի խախտում է թույլ տվել։ Այս որոշումը, սակայն, որեւէ ազդեցություն չունեցավ հայհոյանքների ու վիրավորանքների մեծ սիրահար ՀՀԿ-ականի վրա, եւ նա ոչ միայն արհամարհական տոնով արտահայտվեց նույն այդ հանձնաժողովի նկատմամբ, որի նախագահն իր խմբակցության անդամն է, այլեւ շարունակեց նմանատիպ վարք դրսեւորել։

Ամիսներ առաջ նա կրկին հայտնվեց լրատվամիջոցների եւ հասարակական սեկտորի քննադատության թիրախում, երբ, հանդես գալով Սեյրան Օհանյանի անձի եւ ընտանիքի պաշտպանության դիրքերից, սպառնացել էր գլխատել կամ բռնաբարել բոլոր նրանց, ովքեր կհամարձակվեն Օհանյանի անձի ու ընտանիքի հասցեին որեւէ բացասական արտահայտություն անել։ Ուստի, այս առումով, այժմ էլ Շմայսի դեմ որոշել է ԱԺ էթիկայի հանձնաժողովում «գործ հարուցել» Հելսինկյան քաղաքացիական ասամբլեան՝ ի դեմս դրա ղեկավար Արթուր Սաքունցի։ Նշենք, որ հանձնաժողովի նախագահը թեպետ փոխվել է, բայց կրկին ՀՀԿ-ական է՝ Արփինե Հովհաննիսյանը, եւ եթե որոշվի դիմումը վարույթ ընդունել, ապա այս անգամ էլ նա պետք է ստիպված լինի իր խմբակցության անդամի վերաբերյալ երկրորդ անգամ որոշում կայացնել՝ խախտե՞լ է նա էթիկայի նորմերը, թե՞ ոչ։

Առաքել Մովսիսյանը չցանկացավ այս թեմայով մեզ հետ հեռախոսով զրուցել։ Հարցը լսելուն պես նա հարցրեց․ «Վերջացրի՞ր։ Հեռախոսով չեմ խոսում, հաջողություն»։

Դիմող կողմը՝ Արթուր Սաքունցն էլ մեր հարցին, թե ինչու որոշեցին հիմա դիմել եւ ինչու հենց իրենք, ասաց․ «Իր հայտարարությունից հետո մենք հաղորդում էինք տվել, չէ՞, հանցագործության մասին։ Այսինքն՝ էնպես չէ, որ մենք ուշացրել ենք, ուղղակի տեսանք, որ քրեական գործի հարուցումը մերժվում է, որոշեցինք նաեւ էթիկայի հանձնաժողովի էդ լիազորություններն օգտագործել, որովհետեւ մենք գտնում ենք, որ քրեորեն պատժելի արարք է կատարել»։ Իսկ ինչի՞ց ելնելով են որոշել դիմել էթիկայի հանձնաժողով։ Սաքունցն ասաց․ «Որովհետեւ արտառոց է։ Դուք գտնում եք, որ նորմա՞լ են պատգամավորի կողմից հրապարակավ նման արտահայտությունները։ Ես չեմ ուզում, որ իմ Ազգային ժողովի պատգամավորը նման բաներ թույլ տա իրեն՝ անկախ անձից»։

Անդրադառնալով դիմումի բովանդակությանը՝ Արթուր Սաքունցն ասաց․ «Պետք է քննարկել, որովհետեւ պատգամավորին անհարիր է նման հրապարակային արտահայտություններ կատարելը, քննարկել դա եւ որոշում կայացնել ու գնահատել՝ արդյոք նման արտահայտությունները հարի՞ր են Ազգային ժողովի պատգամավորին»։

Զրուցեցինք նաեւ էթիկայի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանի հետ։ Վերջինս ասաց, որ ինքն այս պահին իրավասու է ասել միայն, որ էթիկայի հանձնաժողովը դիմում ստացել է, որի առնչությամբ իրազեկել է հանձնաժողովի անդամներին։ Սակայն չցանկացավ մանրամասնել դիմումի բովանդակությունը․ «Նկատի ունենալով օրենքի պահանջը՝ ես իրավասու չեմ բացահայտել դիմումի բովանդակությունը։ Միեւնույն ժամանակ ցանկանում եմ փաստել, որ քանի որ դիմումն ստանալու (ԱԺ), մուտքագրվելու ժամկետները համընկել են արձակուրդ գնալու պաշտոնական ժամանակաշրջանի հետ, ուստի օրենքում նախատեսված ժամկետները կսկսեն հոսել արձակուրդի ավարտից հետո։ Այդ առումով կարծում եմ՝ նիստը կլինի օգոստոսի 31-ին կամ սեպտեմբերի 1-ին»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նոր հաջողություններ Եվրոպայում․ «Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուների կրթական ուղևորությունները հեղինակավոր երաժշտական ակադեմիաներԱմենատարօրինակ անհետացած գյուղերը, որոնք մինչև այսօր դատարկ են մնացելԵմենի «Անսար Ալլահ» խմբավորումը, Բաբ էլ-Մանդեբի նեղուցով անցնելու դիմաց, մտադիր է վճար սահմանել առևտրային նավերի համար. Զաքարյան Մոլդովական փողոցում ապoրինի ծառահատումների դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե Թրամփը հնարավոր է համարում Սաուդյան Արաբիայի և Իսրայելի հարաբերությունների նորմալացումը Երևան-Սևան ավտոճանապարհին օտարերկրացի վարորդը «Honda» մակնիշի մոպեդով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ մոպեդավարը հիվանդանոցում մահшցել է ԱՄՆ-ը և Իսրայելը կարող են ցամաքային շրջափակում սահմանել Իրանի դեմ. The Telegraph Աշխարհի ամենատարօրինակ անհետացումները, որոնք մինչ օրս բացահայտված չենԱԹՍ-ի հարձակում Օդեսայի մոտ. անձնակազմի 12 անդամներն Ադրբեջանի քաղաքացիներ են Երբ հանքարդյունաբերությունն ու նորագույն տեխնոլոգիաները նույն ալիքի վրա ենՀանրային խորհրդարանի ստեղծման նպատակն է ժողովրդի ձայնը դարձնել լսելի. Արեգ ՍավգուլյանՄոտ 60,000 անօրինական միգրանտ մեկ օրում ներթափանցել է Իսպանիայի Սեուտա քաղաք Մարոկկոյից Բնակելի շենքի փլատակների մաքրման աշխատանքների ժամանակ կնոջ դի է հայտնաբերվելԻսրայելը պետք է հաստատի Թրամփի համաձայնագիրը, նախքան «Համասը» կգործարկի այն․ պաշտոնյա Էմոցիոնալ դիվանագիտություն․ Իշխանությունները կրկնում են է այն նույն սխալը, որը արվեց Ադրբեջանի դեպքումՀորմուզի նեղուցը փակ է. ԻՀՊԿ-ն անդրադարձել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությանը Այս վարչակարգը բոլոր հնարավոր ձևերով կարող է մարդկանց զրկել ընտրելու իրավունքից. Աննա ԿոստանյանԾովագյուղ-Շորժա ավտոճանապարհին 21-ամյա վարորդը «Kia»-ով բախվել է քարերին և մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորակում․ կա վիրավnր «Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջnցների ապoրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Վտանգավnր հատումները պետք է անհապաղ դադարեցվեն. մաքսանենգային ցանցերը պետք է ապամոնտաժվեն. ֆոն դեր Լայեն Ռուսական շուկան միշտ եղել է ամենամեծը ձկնամթերքի արտահանման համար. Մենուա ՍողոմոնյանԻշխանությունները իրենց հոգու խորքում գիտեն, որ ժողովրդի մեծ մասն իրենց դեմ է. Անահիտ ԱդամյանԳնդակի հետևից մտել էր ջուրը․ 9-ամյա տղան խեղդվել է լճակումՌազմական կրթական ծրագրերի ընդունելության տարիքային առավելագույն շեմը նախատեսվում է բարձրացնել մինչև 45 տարեկան Սինգապուրը և ՀՀ-ն բարեկամական հարաբերություններ ունեն, որոնք հիմնված են երկարատև պատմական կապերի վրա․ Սինգապուրի վարչապետ շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով Բարի՛ երթ, սիրելի՛ շրջանավարտներ. Պլեխանովի անվան ՌՏՀ Երևանի մասնաճյուղում տեղի ունեցավ դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը (լուսանկարներ) ԻՀՊԿ-ն hարվածել է Հորմուզի նեղուցով անցնել փորձող լցանավերին Ոտքի´ կանգնիր և պայքարի´ր, զանգերը ղողանջում են քե´զ համար. Ավետիք Չալաբյանի ուղերձըԲաքվում ՀՀ դրոշով քայլելը հպարտություն և հուզմունք էր, սուլոցներն ինձ չէին հետաքրքրում. Ջանես Նազարյան Ուկրաինան մшրտի դաշտում կորցրել է մոտ 50,00 զինվnր. Զելենսկի Չանե՞նք բարեգործություն. Իր պես մարդ բռնենք ու երեխաներին ամիսներով առանց հայր թողնենք․ Նարեկ ԿարապետյանՓաշինյանը ներկայացրել է Հայաստանի վերաբերյալ Moody’s-ի որոշման միայն դրական գործոնները, բայց ոչ ռիսկերը․ FIP Իմ խորհուրդը ապագա սերնդին․ Մհեր ԱվետիսյանՀայաստանում տարածվում է նոր խաբեության մեթոդ․ ԶԳՈՒՇԱՑՈՒՄԻրավապահները մեքենայից կատարված գnղության դեպք են բացահայտել․ Երևանի 49-ամյա բնակչի նկատմամբ հայտարարվել է հետախnւզում (տեսանյութ) ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես են ՆԳՆ ջրափրկարարները փրկել 22-ամյա երիտասարդի կյանքը Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի «Արարատցեմենտը» Փաշինյանինը չէ, պետությանն էլ չէ. Նարեկ Կարապետյան Թրամփը պատրաստ է հնարավորություն տալ Իրանի հետ բանակցություններին՝ hրադադարի հաստատման պայմանով. NYP Այսքանից հետո չհասկացա՞ն, որ այդ ճնշումներն ուղղակի չի աշխատում․ Ղազինյան Նարեկ Կարապետյանի տնից ոչինչ չեն տարել, չէին էլ կարող տանել, իրենք էլ չգիտեն՝ ինչ են փնտրում Նիկոլ Փաշինյանը Հայաստանի համար նոր թշնամի է ստեղծում. Նարեկ Կարապետյան Գետում մոտորանավակի շրջվելու հետևանքով երկու մարդ է զոհվել«Ամեն ինչի պատճառը քաղաքականությամբ զբաղվելն է»․ Կարապետյանը՝ իր տան խուզարկության մասին Այս խուզարկությունը միջամտություն է Նարեկ Կարապետյանի քաղաքական գործունեությանը. ՎարդևանյանԻՀՊԿ-ն հայտնել է Քուվեյթում «Ահմադ ալ-Ջաբեր» ավիաբազայի օբյեկտների ուղղությամբ hարվածների մասին Ադրբեջանի պետական «AZ TV» հեռուստաընկերությունը հերթական անգամ հանդես է եկել ՀՀ-ի դեմ ուղղված զավթnղական «Արևմտյան Ադրբեջան» անունը պարունակող տեսանյութով․ ադրբեջանագետ Նոր ԱԺ-ում միշտ զգացվելու է ԲՀԿ-ի և մեր` «Առաջարկ Հայաստանին» ծրագրի պակասը․ Գագիկ Ծառուկյան 20% քեշբեք՝ Ամիօ բանկի Pro փաթեթով Մ-17 ԱԱ. Բաքվում Էրիկ Պապիկյանը 9։1 հաշվով հաղթեց Ադրբեջանի ներկայացուցչին