Հռոմի պապը խոստացել է Բելառուս այցելել
SOCIETYՀռոմի պապ Ֆրանցիսկոսը խոստացել է ժամանակ գտնել Բելառուս այցելելու համար։ Այս մասին հայտարարել է Բելառուսում առաքելական նոր նվիրակ արքեպիսկոպոս Գաբոր Փինթերը. փոխանցում է Интерфакс-ը:
«Հռոմի պապն ասել է, որ ժամանակ և հնարավորություն կգտնեն այդ այցի համար: Ես չեմ կարող ասել`երբ կամ ինչպես, սակայն, կարծում եմ, որ պոնտիֆիկոսի ասածն ինչ-որ դրական բան է Բելառուսի համար»,- ասված է նրա հաղորդագրությունում:
Փինթերի խոսքով՝ Ֆրանցիսկոս պապի հետ 13 օր առաջ կայացած հանդիպման ընթացքում իրենք խոսել են Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի Հռոմ կատարած այցի և պոնտիֆիկոսի հետ նրա հանդիպման մասին:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



