Հռոմի պապը խոստացել է Բելառուս այցելել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀռոմի պապ Ֆրանցիսկոսը խոստացել է ժամանակ գտնել Բելառուս այցելելու համար։ Այս մասին հայտարարել է Բելառուսում առաքելական նոր նվիրակ արքեպիսկոպոս Գաբոր Փինթերը. փոխանցում է Интерфакс-ը:
«Հռոմի պապն ասել է, որ ժամանակ և հնարավորություն կգտնեն այդ այցի համար: Ես չեմ կարող ասել`երբ կամ ինչպես, սակայն, կարծում եմ, որ պոնտիֆիկոսի ասածն ինչ-որ դրական բան է Բելառուսի համար»,- ասված է նրա հաղորդագրությունում:
Փինթերի խոսքով՝ Ֆրանցիսկոս պապի հետ 13 օր առաջ կայացած հանդիպման ընթացքում իրենք խոսել են Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի Հռոմ կատարած այցի և պոնտիֆիկոսի հետ նրա հանդիպման մասին:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



