Բենզեման լավագույն ֆրանսիացի ֆուտբոլիստն է. Ռիվալդո
SPORT«Բարսելոնա»-ի և «Միլան»-ի նախկին խաղացող Ռիվալդոյի կարծիքով՝ Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կարիմ Բենզեման լավագույն ֆրանսիացի ֆուտբոլիստն է, չնայած «Ատլետիկո»-ի խաղացող Անտուան Գրիզմանի վառ խաղին:
«Անշուշտ, Գրիզմանը վառ մրցաշրջան է անցկացրել ակումբում և հավաքականում: Սակայն կարծում եմ, որ Կարիմ Բենզեման Ֆրանսիայի թիվ մեկ ֆուտբոլիստն է: Նա արդեն երկար ժամանակ խաղի կայուն բարձր մակարդակ է ցուցադրում և աշխարհի լավագույն հարձակվողներից մեկն է հանդիսանում:
Կարծում եմ՝ «Եվրո-2016»-ի ժամանակ Ֆրանսիայի հավաքականը շատ բան կորցրեց առանց Կարիմի: Նրա հետ ազգային թիմը կարող էր շատ ավելի հաջող հանդես գալ»,- Goal-ը մեջբերում է Ռիվալդոյի խոսքերը:
1
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
2
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
3
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
4
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack
5
Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership



