Բենզեման լավագույն ֆրանսիացի ֆուտբոլիստն է. Ռիվալդո
ՍՊՈՐՏ«Բարսելոնա»-ի և «Միլան»-ի նախկին խաղացող Ռիվալդոյի կարծիքով՝ Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կարիմ Բենզեման լավագույն ֆրանսիացի ֆուտբոլիստն է, չնայած «Ատլետիկո»-ի խաղացող Անտուան Գրիզմանի վառ խաղին:
«Անշուշտ, Գրիզմանը վառ մրցաշրջան է անցկացրել ակումբում և հավաքականում: Սակայն կարծում եմ, որ Կարիմ Բենզեման Ֆրանսիայի թիվ մեկ ֆուտբոլիստն է: Նա արդեն երկար ժամանակ խաղի կայուն բարձր մակարդակ է ցուցադրում և աշխարհի լավագույն հարձակվողներից մեկն է հանդիսանում:
Կարծում եմ՝ «Եվրո-2016»-ի ժամանակ Ֆրանսիայի հավաքականը շատ բան կորցրեց առանց Կարիմի: Նրա հետ ազգային թիմը կարող էր շատ ավելի հաջող հանդես գալ»,- Goal-ը մեջբերում է Ռիվալդոյի խոսքերը:
1
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
2
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
3
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
4
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



