Ղազախստանի նախագահը 2016 թվականին Հայաստան եւ Ադրբեջան կայցելի
INTERNATIONAL NEWSՂազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը 2016 թվականին Հայաստան, Ադրբեջան, Սերբիա եւ մի շարք այլ երկրներ կայցելի: Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ այս մասին հաղորդել է երկրի ԱԳ նախարար Երլան Իդրիսովը:
Հունիսին Իդրիսովը հաղորդել էր, որ 2016 թվականին Նազարբաեւն այցելելու է Ճապոնիա, Հարավային Կորեա, Սաուդյան Արաբիա, Հորդանան, ինչպես նաեւ Ղրղզստան:
«Նախագահի միջազգային ծրագիրը շատ հագեցած է: Աշնանը մենք կլինենք Լեհաստանում, Սերբիայում, սեպտեմբերի սկզբին հրավիրված ենք նաեւ Չինաստան՝ G20-ի գագաթաժողովին: Մեր նախագահը կլինի նաեւ Ճապոնիայում, Հարավային Կորեայում, Ադրբեջանում, Հայաստանում, Սաուդյան Արաբիայում, Հորդանանում»,- ասել է Իդրիսովը:
1
Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference
2
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
3
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
4
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



