Ղազախստանի նախագահը 2016 թվականին Հայաստան եւ Ադրբեջան կայցելի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՂազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը 2016 թվականին Հայաստան, Ադրբեջան, Սերբիա եւ մի շարք այլ երկրներ կայցելի: Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ այս մասին հաղորդել է երկրի ԱԳ նախարար Երլան Իդրիսովը:
Հունիսին Իդրիսովը հաղորդել էր, որ 2016 թվականին Նազարբաեւն այցելելու է Ճապոնիա, Հարավային Կորեա, Սաուդյան Արաբիա, Հորդանան, ինչպես նաեւ Ղրղզստան:
«Նախագահի միջազգային ծրագիրը շատ հագեցած է: Աշնանը մենք կլինենք Լեհաստանում, Սերբիայում, սեպտեմբերի սկզբին հրավիրված ենք նաեւ Չինաստան՝ G20-ի գագաթաժողովին: Մեր նախագահը կլինի նաեւ Ճապոնիայում, Հարավային Կորեայում, Ադրբեջանում, Հայաստանում, Սաուդյան Արաբիայում, Հորդանանում»,- ասել է Իդրիսովը:
1
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
2
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
4
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
5
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ



