Սիրիական Հալեպ քաղաքում մնացել է 700.000 բնակիչ
INTERNATIONAL NEWSՍիրիական Հալեպ քաղաքում մնացել է 700.000 բնակիչ, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:
«Դե, դուք գիտեք, դա խոշոր քաղաք էր՝ ավելի քան 2 մլն բնակիչ նախքան պատերազմը: Կանվանենք դա պատերազմ, քանի որ դա իսկապես պատերազմ է: Այժմ, իհարկե, այնտեղ ավելի քիչ մարդ կա: Մեր գնահատականներով՝ մնացել է մոտ 700.000 բնակիչ»,-ասել է նախարարը:
Նա նշել է, որ Հալեպի արևելյան մասի բնակիչները գրեթե գերի են զինված խմբավորումների մոտ:
Ռուսաստանը և Սիրիայի կառավարությունը հուլիսի 28-ին հայտարարել են Հալեպում խոշոր հումանիտար գործողություն սկսելու մասին: Ռուս զինվորականները նշել են Հալեպի շրջան հումանիտար օգնություն ուղարկելու մասին: Բաց են քաղաքացիական բնակչության և հանձնվող գրոհայինների դուրս գալու համար միջանցքներ:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
3
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
4
Results of the Junius Tournament Announced: The Next Round Ahead
5
Customer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” Branch



